Լուսիանա Այմար
Լուսիանա Այմար | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Ամբողջական անուն՝ | իսպ.՝ Luciana Paula Aymar |
Մականուն(ներ)՝ | La Maga և The Maradona of Field Hockey |
Մասնագիտացում՝ | field hockey player և մոդել |
Երկիր՝ | Արգենտինա |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 10, 1977 (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա |
Ակումբ՝ | Argentina women's national field hockey team? |
Հասակ՝ | 172 սանտիմետր |
Լուսիանա Այմար (իսպ.՝ Luciana Paula Aymar, օգոստոսի 10, 1977, Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա), հանրահայտ արգենտինացի մականորդուհի, Ամառային օլիմպիական խաղերի քառակի մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, չեմպիոնների գավաթի վեցակի հաղթող, Պան Ամերիկյան խաղերի եռակի չեմպիոնուհի։ Այմարը համարվում է աշխարհի միակ մարզուհին, որը 8 անգամ Մականախաղի միջազգային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է տարվա մականորդուհի։
Մարզական կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին նշանավար մրցանակը Այմարը նվաճեց Արգենտինայի հավաքականի կազմում, մասնակցելով Պան Ամերիկյան խաղերին՝ դառնալով մրցաշարի հաղթող։
2000 թվականին նա առաջին անգամ Սիդնեյում մասնակցեց Ամառային օլիմպիական խաղերին, որտեղ Արգենտինայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, սակայն եզրափակչում 1:3 հաշվով խաղը տանուլ տվեց Ավստրալիային։ Այմարը մասնակցել է բոլոր 8 խաղերին և խփել 3 գոլ։ 2002 թվականին նա առաջին անգամ դարձել է աշխարհի չեմպիոնուհի, միևնույն ժամանակ դառնալով մրցաշարի հաղթող, իսկ մեկ տարի անց երկրորդ անգամ դարձել է Պան Ամերիկյան խաղերի չեմպիոնուհի։
2004 թվականին Աթենքում կայացած Ամառային օլիմպիական խաղերում Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակչում տանուլ տվեց Նիդերլանդների հավաքականին, սակայն 3-րդ տեղի համար պայքարում հաղթեց Չինաստանի հավաքականին և նվաճեց բրոնզե մեդալ։ Այդ մրցաշարում Լուսիանան անց է կացրել 6 խաղ և խփել 4 գոլ։ 2006 թվականին մականախաղի կանանց աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ[1], իսկ մեկ տարի անց Սանտո Դոմինգո քաղաքում տեղի ունեցած Պան Ամերիկյան խաղերի ժամանակ Այմարը Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է եռակի հաղթող։
2008 թվականին Պեկինում տեղի ունեցած Ամառային օլիմպիական խաղերում Արգենտինայի հավաքականը նորից կիսաեզրափակչում պարտվեց Նիդերլանդների հավաքականին և 3-րդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով հաղթեց Գերմանիայի հավաքականին։ Լուսիանա Այմարը խաղացել է բոլոր 7 խաղերում և խփել է մեկ գոլ։ 2010 թվականին մականախաղի կանանց աշխարհի առաջնությունը, որն անց է կացվել Այմարի ծննդավայում, մեծ հաջողություններ բերեց մարզուհուն՝ Արգենտինայի հավաքականը դարձավ առաջնության հաղթող, իսկ Այմարը ճանաչվեց մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը ( MVP)[2]։
2012 թվականին Ամառային Օլիմպիական խաղեր բացման արարողության ժամանակ Այմարին էր վստահված տանել Արգենտինայի դրոշը։ Այս Օլիմպիական խաղերԻ ժամանակ Արգենտինայի հավաքականը հասավ մինչև եզրափակիչ, սակայն եզրափակչում 0:2 հաշվով տանուլ տվեց Նիդերլանդների հավաքականին։ Այմարը խաղաց բոլոր 7 խաղերում և խփեց 3 գոլ։
2012 թվականի վերջին Մականախաղի կանանց աշխարհի առաջնություն ժամանակ, որն անց էր կացվում Ռոսարիո քաղաքում, Արգենտինայի հավաքականը 5-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը, իսկ Այմարը 6-րդ անգամ ճանաչվեց մրցաշարի լավագույն խաղացող։
Սպորտից բացի աշխատում է ֆոտոմոդել[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Страница чемпионата на официальном сайте Международной федерации хоккея на траве
- ↑ Страница чемпионата на официальном сайте Международной федерации хоккея на траве
- ↑ «Лусиана Аймар». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lucha Aymar Արխիվացված 2020-04-17 Wayback Machine
- Профиль на официальном сайте летних Олимпийских игр 2012 года (անգլ.)
- Профиль на сайте FIH (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսիանա Այմար» հոդվածին։ |
|